Սաակաշվիլիի նշանակման պատճառով Վրաստանը հետ է կանչում դեսպանին Ուկրաինայից![]() 8 մայիսի 2020 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը հետ է կանչում դեսպանին Ուկրաինայից խորհրդակցությունների համար՝ Ուկրաինայի նախագահին կից բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նշանակման պատճառով։ Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, գրում է Deutsche Welle-ն։ «Դիվանագիտության մեջ դա ընդունված քայլ է, որը մատնանշում է որոշակի խնդիրների առկայությունը երկկողմ հարաբերություններում, այդ պատճառով հետագա քայլերը որոշելու համար խորհրդակցություն է հարկավոր դեսպանի հետ»,- հայտարարել է Զալկալիանին։ Միաժամանակ նա նշել է, որ Սաակաշվիլիի նշանակման մասին Կիևի որոշումը կտրուկ քայլերի չի արժանանա Թբիլիսիի կողմից։ «Վրաստանը չի դիտարկում դիվանագիտական հարաբերությունների խզման կամ ռազմավարական գործընկերության վերանայման հավանականությունը»,- ասել է նա։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի նախագահին կից բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար։ Համապատասխան հրամանագիրն Նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է մայիսի 7-ին։ Ըստ Սաակաշվիլիի՝ երկրի տնտեսության զարգացման համար առաջին հերթին պետք է ազատել բիզնեսը վարչարարական միջամտությունից։ Թբիլիսիի քաղաքային դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել Սաակաշվիլին՝ մեղավոր ճանաչելով պաշտոնական դիրքի չարաշահման համար՝ բարձրաստիճան մի քանի պաշտոնյայի ներում շնորհելու վերաբերյալ գործով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |