Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև դեպքով ՀՔԾ-ում քրգործ կա![]() 8 մայիսի 2020 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և ակտիվիստ Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրգործ։ «Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով»,- ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, փոխանցում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ կատարվում է նախաքննություն: Ապրիլի 29-ին միջադեպ էր եղել ԱԺ փոխխոսնակի և ակտիվիստի միջև։ Սիմոնյանը հայտարարել էր, թե Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ի պատասխան իր բարևի, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |