Գուգարքի ղեկավարը վերականգնել է համայնքին պատճառած ավելի քան 12 մլն դրամ վնասը 8 մայիսի 2020 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Լոռու մարզի Գուգարք համայնքի ղեկավարը վերականգնել է պատճառած ավելի քան 12 մլն դրամ վնասը։ Քննչական կոմիտեն պարզել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անփութություն կատարելու հանգամանքները: 2005-ի հոկտեմբերից զբաղեցնելով պաշտոնը, համայնքի ղեկավարը, ի պաշտոնե իմանալով համայնքային սեփականության արոտավայրի տարածքում հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից ալեհավաք կայան տեղադրելու և դրա դիմաց բարձր վարձ վճարելու մասին, նպատակադրվել է ակնկալվող վարձավճարների մուտքագրումն ուղղել իր ընտանիքի բարեկեցությանը: Այդ նպատակով նա պահանջել է իր կնոջից հողատարածքը վարձակալելու դիմում ներկայացնել համայնքապետարան: Այնուհետև, ստեղծելով և ղեկավարելով մրցութային հանձնաժողովը, ձևական մրցույթ է կազմակերպել, որի հաղթող է ճանաչվել միակ մասնակից իր կինը, որի հետ 2007-ի հունիսին կնքել է վարձակալության պայմանագիր, որով 0,12 հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով, 50 տարով և տարեկան 2000 դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է տրամադրել վերջինիս։ 2007-ի հուլիսին, համայնքի ղեկավարը կնոջ միջոցով նույն հողամասի 0,02 հա հատվածը տարեկան 1,020,000 դրամ վարձավճարով ենթավարձակալությամբ հանձնել է հեռահաղորդակցության ՓԲ ընկերությանը։ Արդյունքում, մինչև 2020-ի մարտ ստացել է ընդհանուր 12,489,500 դրամ շահույթ՝ էական վնաս պատճառելով համայնքին։ Գուգարք համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն չարաշահելը) 2-րդ մասով (պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի) և 315.2-րդ հոդվածով (պաշտոնեական անփութություն, պատժվում է տուգանքով կամ 1-2 տարի ազատազրկմամբ): Համայնքի ղեկավարն ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը՝ Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվեհամարին փոխանցելով 12,494,000 դրամը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են |