Մահացել է Բանգլադեշի վերջին հայը11 մայիսի 2020 - 18:50 AMT PanARMENIAN.Net - 89 տարեկան հասակում մահացել է Բանգլադեշի վերջին հայը՝ Մայքլ Ջոզեֆ Մարտինը, նրա մահով ավարտվել է երկրում 300 տարուց ավելի գոյություն ունեցած ու ծաղկող համայնքի պատմությունը, փոխանցում է CNA-ն։ Մարտինը, որի հայկական անունը Միքայել-Հովսեփ Մարտիրոսյան է, տասնամյակներ շարունակ եղել է Դաքայում 1781-ին կառուցված հայկական Սբ Հարություն եկեղեցու պահակը, եկեղեցին համարվել է հայ համայնքի սիրտն այդ քաղաքում։ Եկեղեցու՝ արտերկրում գտնվող հոգաբարձու Արմեն Արսլանյանի խոսքով՝ Մարտինն էական դեր է ունեցել Դաքայի հայկական եկեղեցու գոյության համար։ Նա հայտնել է նաև, որ Մարտինը մահացել է ապրիլի 11-ին։ Բանգլադեշի մայրաքաղաքը 16-րդ դարում եղել է հարյուրավոր հայերի հանգրվանը, որտեղ նրանք հիմնականում զբաղվել են առևտրով, եղել են իրավաբաններ ու պետական պաշտոնյաներ։ Մարտինը Դաքա է ժամանել 1942-ին՝ հետևելով իր հորը, ով տասնամյակներ առաջ էր այնտեղ տեղափոխվել։ Բանգլադեշում նա հոգ է տարել հայկական եկեղեցու ու տարածքում գտնվող գերեզմանատան մասին, որտեղ թաղված է մոտ 400 մարդ՝ այդ թվում՝ իր կինը։ Երբ Մարտինի երեխաները լքել են Բանգլադեշը, նա մնացել է երկրի միակ հայն ու ապրել եկեղեցական հողի վրա գտնվող առանձնատանը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի ԱԺ–ում 1 րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հիշատակը Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը |