Սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան ընդունվել է![]() 11 մայիսի 2020 - 12:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային ժողովը վավերացրել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։ Կողմ է քվեարկել 79 պատգամավոր, դեմ՝ 12 դեմ-ը: Վարման կարգով ելույթ ունեցած ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը նշել է, որ մտավախություն կա, թե կոնվենցիան պարունակում է դրույթներ, որոնք սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիակարության շահերը։ Նա տեղեկացրել է նաև, որ ԱԺ մուտքի մոտ քաղաքացիական ակցիա էր կոնվենցիայի վավերացման դեմ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն իր հերթին նշել է, որ խնդրահարույց դրվագներ կան, ուստի պետք էր չսահմանափակվել հանձնաժողովում քննարկումով, այլ քվեարկության դնել համակողմանի քննարկումից հետո։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հակադարձել է, որ կոնվենցիան բխում է երեխաների շահերից և մանկապղծության դեմ համաձայնագիր է։ ՀՀ-ն ստորագրել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան դեռևս 2010-ին, սակայն այն մինչ օրս վավերացված չէր։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |