Կրասնոգորսկի հոսպիսում հրդեհից մոտ 10 մարդ է մահացել

Կրասնոգորսկի հոսպիսում հրդեհից մոտ 10 մարդ է մահացել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքում հոսպիս պանսիոնատում բռնկված հրդեհի հետևանքով ՌԴ ԱԻՆ տվյալներով 9 մարդ է մահացել։

Հոսպիտալացվել է 9 մարդ, որից 6-ը վերակենդանացման բաժանմունքում է, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ շենքում 29 մարդ է եղել, այլ տվյալներով՝ 37, որից 8-ը՝ անձնակազմի անդամ։

Արտակարգ ծառայություններում աղբյուրի համաձայն, հրդեհի պատճառ կարող էր դառնալ ջրատաքացուցիչի անսարքությունը։ Սակայն, ըստ ՔԿ նախնական տվյալների, պատճառն էկելտրականության անսարքությունն է եղել։

«Երկրորդ տուն» հոսպիսը մասնավոր էր, նախատեսված էր տարեց մարդկանց խնամքի համար։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---