Բրիտանիայում վարսավիրանոցները, փաբերն ու ռեստորանները հուլիսից շուտ չեն բացվի![]() 11 մայիսի 2020 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Բրիտանիայում վարսավիրանոցները, փաբերն ու ռեստորանները հուլիսից շուտ չեն բացվի։ Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը՝ «հավելելով, որ դա հավանական ամենամոտ ժամկետն է», գրում է BBC-ն։ Մայիսի 10-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրապարակել էր կարանտինից դուրս գալու եռաստիճան ծրագիրը։ Մայիսի 11-ից այն անձիքն, որոնք չեն կարող տնից աշխատել, կվերադառնան աշխատանքի, սակայն, նրանց կոչ են անում հասարակական տրանսպորտից չօգտվել։ Երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 1-ից, որի համաձայն՝ կբացվեն որոշ ոչ պարենային խանութներ։ Իսկ վարսավիրանոցները, փաբերն ու ռեստորանները կբացվեն միայն 3-րդ փուլում՝ հուլիսի 4-ից ոչ շուտ։ Այս որոշումը վերաբերում է միայն Անգլիայի բնակիչներին։ Ուելսում, Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում սահմանափակումների մեղմացման մասին որոշում պետք է կայացնեն տեղի իշխանությունները։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |