Վրաստանը պատրատ է հուլիսի 1-ից ռուս զբոսաշրջիկների ընդունել11 մայիսի 2020 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը, չնայած կորոնավիրուսի համավարակին, պատրաստվում է արդեն հուլիսից օտարերկրացի զբոսաշրջիկների ընդունել։ Արդեն հուլիսի 1-ից, երբ վերաբացվեն սահմանները, երկիրը պատրաստ է զբոսաշրջիկների ընդունել, այդ թվում՝ Ռուսաստանից։ Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան։ «Անշուշտ, զբոսաշրջության վերսկսումը կուղեկցվի անվտանգության բոլոր երաշխիքներով։ Ռուսաստանցի զբոսաշրջիկները մեր այդ ոլորտի կարևոր մասն էին, ուստի, պատրաստ կլինենք ընդունել նրանց, ինչպես նախկինում»,- ասել է Տուրնավան, գրում է Deutsche Welle-ն։ Ավելի վաղ վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ Վրաստանը հունիսի 15-ից վերաբացում է ներգնա զբոսաշրջությունը, իսկ հուլիսի 1-ից՝ արտերկրից ժամանողների համար։ Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն, իր հերթին, հայտնել է, որ արդեն հունիսին կբացվեն Վրաստանի սևծովյա լողափերը։ Արտակարգ դրության ռեժիմը Վրաստանում երկարացվել է մինչև մայիսի 22-ը, երկրում պարետային ժամ է գործում։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |