ՌԴ-ում շքերթի փորձի ժամանակ 376 մարդ է վարակվել Covid-19-ով![]() 11 մայիսի 2020 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով չեղարկված Մայիսի 9-ի ավանադական շքերթի փորձի ժամանակ առնվազն 376 մարդ կորոնավիրուսով է վարակվել, գրում է Deustche Welle-ն լրագրողական հետազոտությունների «Պրոեկտ» պորտալին հղումով։ Ըստ աղբյուրի՝ վարակվածների թվում են Տվերի քաղաքի Սուվորովի և Նախիմովի անվան ռազմածովային ուսումնարանների, ինչպես նաև Մոսկվայի Ռազմական համալսարանի և այլ ռազմական հաստատությունների ուսանողները։ Ըստ աղբյուրի՝ փաստացի, վարակվածների թիվը պետք է ավելի լինի, քանի որ հաջողվել է հարցում իրականացնել միայն 6 հաստատության ուսանողների շրջանում, իսկ փորձին մասնակցել է այդպիսի 40 հաստատություն։ Փորձերն անցել են Մոսկվայի շրջանի Ալաբինո գյուղում մարտի վերջից մինչև ապրիլի կեսը, երբ Մոսկվայում արդեն կարանտին էր։ Ապրիլի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Մայիսի 9-ի ռազմական շքերթը հետաձգվել է։ Մայիսի 11-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 11,656 նոր դեպք է գրանցվել, ինչը ռեկորդային ցուցանիշ է մեկ օրվա համար։Այսպիսով Ռուսաստանն առաջ է անցել Իտալիայից և Մեծ Բրիտանիայից բացահայտված դեպքերի քանակով և այժմ 3-րդն է աշխարհում այդ ցուցանիշով։ Այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |