Իրաքի Մոսուլ քաղաքում շարունակվում են քրիստոնյաների սպանություններն ու առեւանգումները16 հունվարի 2009 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում ոստիկանությունը հայտնաբերել է 36-ամյա հայազգի Չուրիկ Բաղրադի դին, որը վախճանվել է գլխի հրազենային վերքից: Ինչպես հաղորդել է AsiaNews.it-ը, Մոսուլում, որտեղ շուրջ 1,5 մլն մարդ է բնակվում, շարունակվում են բնակչության քրիստոնյա ներկայացուցիչների առեւանգումները: Նոր տարվա տոնակատարության ժամանակ, Մոսուլում առեւանգվել էր մի քրիստոնյա, որին ազատել են 50 հազար դոլար փրկագին վճարելուց հետո: «Այս մարդիկ քրեական խմբավորման անդամներ են, որոնք առեւանգում են մարդկանց փող կորզելու նպատակով: Նրանք ուղղակի ցանկանում են ստանալ քաղաքում ապրող քրիստոնյաների փողերը»,-նշել է կայքի աղբյուրը Մոսուլում: Չնայած, որ Իրաքի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ քաղաքում ապահովված է բնակչության անվտանգությունը, այնուամենայնիվ, Մոսուլի քրիստոնյա բնակչության վիճակը մտահոգիչ է: Միայն 2008թ. հոկտեմբերին քաղաքում 16 քրիստոնյա է սպանվել, շուրջ 200 ընտանիքներ ստիպված են եղել լքել քաղաքը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |