Բակո Սահակյանը համաձայնել է մասնակցել Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նիստին![]() 12 մայիսի 2020 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը համաձայնել է մասնակցել ՀՀ ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին: Այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Բակո Սահակյանը տվել է իր համաձայնությունը»,- ասել է Քոչարյանը, գրում է Արցախպրեսը։ Քոչարյանը նաև հայտնել է, որ մնացել է 2-3 պաշտոնյա, որոնք կհրավիրվեն՝ մասնակցելու նիստերին, որոնցից մեկը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն է: Մայիսի 11-ին հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Դրանց վերջերս մասնակցել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետև Արցախի Հանրապետության ոստիկանապետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |