Ռուսաստանցիները վերադառնում են աշխատանքի![]() 12 մայիսի 2020 - 10:38 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին հայտարարել է երկրում կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված ոչ աշխատանքային օրերի ավարտի մասին։ ՌԴ-ում ոչ աշխատանքային է եղել վերջին 6 շաբաթը, գրում է BBC-ն։ «Մայիսի 12-ից ամբողջ երկրում գործող ոչ աշխատանքային շրջանն ավարտվում է ամբողջ երկրի և տնտեսության բոլոր ոլորտների համար։ Սակայն չի ավարտվում պայքարը համաճարակի դեմ։ Վտանգը պահպանվում է, նույնիսկ այն տարածքներում, որտեղ իրավիճակը համեմատաբար բարվոք է»,- ասել է Պուտինը։ Սահմանափակումների մասին որոշումներն ընդունում են ՌԴ շրջանների ղեկավարները։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ավելի վաղ երկարացրել էր մեկուսացման ռեժիմը մինչև մայիսի վերջ, նույն կերպ են վարվել շրջանների մեծ մասի ղեկավարները։ Մայիսի 11-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 221,344-ի։ ՌԴ-ն առաջ է անցել Իտալիայից և Մեծ Բրիտանիայից բացահայտված դեպքերի քանակով և այժմ 3-րդն է աշխարհում այդ ցուցանիշով։ Այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |