Պետերբուրգի հիվանդանոցում բռնկված հրդեհից 5 մարդ է մահացել![]() 12 մայիսի 2020 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհից 5 մարդ է մահացել, հիվանդներն ու անձնակազմը տարհանվում են։ Այդ մասին հայտարարել է արտակարգ ծառայության ներկայացուցիչը։ Հրդեհը բռնկվել է Սբ Գեորգիի հիվանդանոցում, որտեղ կորոնավիրուսովհիվանդներն են բուժվում, գրում է ՌԻԱ Նովոստին։ Բռնկումը հաջողվել է տեղայնացնել։ Տարհանվել է 150 մարդ։ Պատճառը կարող է էլեկտրասարքավորումների անսարքությունը լինել։ Մայիսի 9-ին հրդեհ էր բռնկվել նաև Մոսկվայի թիվ 50 հիվանդանոցում, որտեղ ևս բուժվում են կորոնավիրուսով հիվանդներ։ Արդյունքում հիվանդներից մեկը մահացել է, հետաքննությունն ընթանում է։ Մայիսի 11-ին Ռուսաստանի մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքում հոսպիս պանսիոնատում բռնկված հրդեհի հետևանքով 9 մարդ էր մահացել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |