Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու վրացական հատվածի շինարարությունը կվերսկսվի մարտին16 հունվարի 2009 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու վրացական հատվածի շինարարությունը կվերսկսվի մարտին: Այդ մասին հաղորդել է «Ազերինշաաթսերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Վուսալ Ասլանովը: Նրա խոսքերով, Բաքու-Թբիլիսի-Կարս մայրուղու Ախալքալաք-Կարս հատվածում շինարարական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: «Անցած տարվա դեկտեմբերի 15-ից ձյան ծածկույթի բարձրությունը մեկ մետրից ավելին է, ճանապարհները ծածկված են սառույցով: Դժվարություններ են առաջացել ծանր տեխնիկայի տեղափոխման եւ այդ պայմաններում մարդկանց աշխատելու հարցում: Սակայն աշխատանքների ժամանակավոր դադարեցումը կապված չէ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ, ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չկան»,-ասել է նա: Ինչպես նշել է Ասլանովը, շինարարական աշխատանքները կվերսկսվեն ընթացիկ տարվա մարտին: «Արդեն ավարտվել են աշխատանքները Ախալքալաք-Կարս հատվածի 6 կմ: Բացի այդ, աշխատանքային նախագծում փոփոխություններ են կատարվել, կապված անհամապատասխանության հետ իրական երկրաբանական պայմաններին: Այդ պատճառով շինարարական աշխատանքները հնարավոր չի լինի ավարտել ժամանակին` 2009 թվականի նոյեմբերին: Ընդհանուր առմամբ, շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ եվրոպական չափանիշների»,-ասել է Ասլանովը, հաղորդում է ANS գործակալությունը: Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղային նախագիծը ներառում է 98 կմ երկարությամբ Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունը, որից 68 կմ անցնում է թուրքական տարածքով, 30 կմ-ը` վրացական: Անհրաժեշտ է նաեւ վերակառուցել Ախալքալաք-Թբիլիսի հատվածը: Նախագծի նախնական արժեքը 422 մլն դոլար է, որոնցից 202 մլն դոլարը հարկավոր է վրացական հատվածի, իսկ 220 միլիոնը` թուրքական հատվածի շինարարության համար: Ադրբեջանական կառավարությունը 20 տարի մարման ժամկետով 200 մլն դոլարի վարկ է տրամադրել վրացական կողմին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |