«Եվրատեսիլ 2020»-ը կանցկացվի առցանց՝ հատուկ շոուի տեսքով![]() 12 մայիսի 2020 - 11:10 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2020»-ի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 16-ին՝ առցանց շոուի տեսքով, մայիսի 12-ին և 14-ին կայանալիք կիսաեզրափակիչները չեղարկվել են: Նման որոշում Եվրոպական հեռարձակողների միությունը և նիդեռլանդական 3 հեռուստաընկերություն կայացրել են ապրիլի վերջին։ «Եվրատեսիլ 2020»-ը չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, իսկ Ռոտերդամի համերգասրահը վերածվել է վարակվածների բուժման հոսպիտալի, փոխանցում է DW-ն։ Մայիսի 12-ին, երբ նախատեսված էր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, Եվրատեսիլի YouTube-ի ալիքում Հայաստանի ժամանակով 21։00-ին հնարավոր կլինի տեսնել առաջին «համերգը», որի ժամանակ, ըստ մրցույթի ժամանակ նախատեսված հերթականության, կցուցադրվեն մասնակից երկրները ներկայացնող արտիստների տեսահոլովակները։ Նշվում է, որ «Եվրատեսիլ 2020»-ի ժամանակ քվեարկություն չի լինի։ Europe Shine A Light անունը կրող եզրափակիչ համերգի ժամանակ կներկայացվեն 41 երկրի ներկայացուցիչները։ Կազմակերպիչները նշել են, որ 2020-ի շոուն «անմոռանալի պահ կդառնա Եվրատեսիլի պատմության մեջ»: Եվրատեսիլ երգի մրցույթը հեռարձակվում է 1956-ից։ Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցում է 2006 թվականից։ Նախատեսվում էր, որ ՀՀ-ն 2020-ին երգի մրցույթում կներկայացնի Աթենա Մանուկյանը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |