Վրաստանը 18 ավիաընկերության հետ պայմանավորվել է թռիչքները վերսկսելու մասին![]() 12 մայիսի 2020 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը 18 ավիաընկերության հետ պայմանավորվել է թռիչքները վերսկսելու մասին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան։ «Վրացական շուկայում գործող 36 ավիաընկերությունից 18-ն արդեն ցանկություն է հայտնել վերսկսել թռիչքները։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- ասել է Տուրնավան՝ հավելելով, որ դրան պետք է նախորդեն պայմանավորվածությունները պետական մակարդակով և դիվանագիտական ալիքներով անվտանգ միջանցքի սկզբունքների մասին, գրում է «Նովոստի-Գրուզիան»։ Նա հավելել է, որ այդպիսով Վրաստանը պատրաստ կլինի զբոսաշրջության վերաբացմանը։ Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված Վրաստանը մարտի 21-ից փակել է օդային հաղորդակցությունը բոլոր ուղղություններով։ Իրականացվում են միայն հատուկ չվերթեր, որոնք տարհանում են տարբեր երկներից Վրաստանի քաղաքացիներին. վերջիններս ենթարկվում են 14-օրյա պարտադիր կարանտինի։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |