Էջմիածնի քաղաքապետ․ Դոն Պիպոն փորձում է ոչ ֆորմալ կառավարել քաղաքը, բայց չի ստացվի![]() 12 մայիսի 2020 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Արթուր Ասատրյանը, որն առավել հայտնի է որպես Դոն Պիպո, ամեն կերպ փորձում է ոչ ֆորմալ կառավարել քաղաքը՝ հավելելով, որ դա նրա մոտ չի ստացվի։ Գասպարյանն Ասատրյանին մեղադրել է իր, իր ընտանիքի և քաղաքապետարանի դեմ քարոզչական արշավի մեջ։ «Կեղտոտ արշավն իրականցվում է Ասատրյանի հանձնարարությամբ, թողտվությամբ և հստակ ցուցումներով»,- ասել է քաղաքապետը։ Ըստ Գասպարյանի՝ պատճառը վարչական վարույթի հարուցումն է Արթուր Ասատրյանի կողմից իրականացվող ինքնակամ ապօրինի շինարարության դեմ։ Կառուցվող շինությունն Ասատրյանի աներոջ անունով է, բայց, ըստ Գասպարյանի՝ իրականում վերջինիս է պատկանում և իր կողմից է իրականացվում։ Գասպարյանը նշել է, որ Ասատրյանը կարող է քաղաքապետարանին մուծել գումար (մոտ 36 մլն դրամ) և օրինականացնել ինքնակամ շինությունը։ Քաղաքապետը հայտնել է նաև, որ նույն անձը շինարարություն է սկսել հատուկ պահպնավող գոտում՝ Մայր տաճարի դիմաց, որի վերաբերյալ քաղաքապետին իր մտահոգությունն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսը։ «Չկա և չի լինելու անգամ մեկ մարդ, ով կարող է իրեն վեր համարել օրենքից, ով կարող է համարել, որ ինքն արտոնյալ է և ավելի շատ իրավունքներ ունի, քան ուրիշները»,- ասել է Էջմիածնի քաղաքապետը։ Ավելի վաղ Ասատրյանը հայտարարել էր, որ ցանկանում է մեծ ներդրումներ անել Էջմիածնում, կառուցել թանգարաններ, այգիներ, գեղեցիկ շինություններ, իսկ քաղաքապետարանը խոչընդոտում է իր ներդրումներին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |