Ryanair-ը հուլիսից կսկսի թռչել դեպի Հայաստան

Ryanair-ը հուլիսից կսկսի թռչել դեպի Հայաստան

PanARMENIAN.Net - Ryanair ավիաընկերությունը հուլիսից, թռիչքային սահմանափակումներից և օդանավակայաններում անվտանգության միջոցառումներից հետո, պլանավորում է վերականգնել թռիչքների 40%-ը, այդ թվում՝ դեպի Հայաստան, հայտնել են ավիաընկերությունից։

Ըստ Ryanair-ի՝ պատրաստվում են իրականացնել օրական պլանավորվող մոտ 1000 չվերթ՝ վերականգնելով թռիչքային ակտիվության 90%-ը։

Ընկերության կայքի տվյալների համաձայն՝ ՀՀ մայրաքաղաք Երևանից Միլան, Հռոմ, Բեռլին, Պաֆոս և Սալոնիկ, իսկ Գյումրիից՝ Աթենք և Մեմինգեն (Գերմանիա) ուղղություններով չվերթները կվերականգնվեն հուլիսի 4-ից։ Սակայն, գրեթե ոչ մի թռիչք նախատեսված չէ օգոստոսին և դրանից հետո։

Ընկերությունը թռիչքների վերսկսման մտադրության մասին հայտարարելուց զատ նաև անվտանգության կանոնների մասին հոլովակ է պատրաստել, որտեղ ներկայացվում են կորոնավիրուսից պաշտպանվելու արդյունավետ տարբերակներ։ Նշվում է նաև, որ ինքնաթիռներում զուգարանի հերթերը կբացառվեն, անհատ ուղևորները թույլտվությամբ կկարողանան օգտվել օդանավի զուգարանից։

Եվրոպայի ամենամեծ բյուջետային ավիաընկերույթունը՝ Ryanair-ը Հայաստան է եկել 2019-ի աշնանը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---