11 միլիոնանոց Ուհանի բոլոր բնակիչները կթեստավորվեն

11 միլիոնանոց Ուհանի բոլոր բնակիչները կթեստավորվեն

PanARMENIAN.Net - Չինական Ուհանի իշխանությունները կարգադրել են թեստավորել քաղաքի բոլոր բնակիչներին։ Ուհանում, որը կորոնավիրուսի պանդեմիայի օջախն է համարվում, 11 մլն բնակչություն կա։

Նուկլեինաթթուների օգտագործմամբ հետազոտությունները կտևեն 10 օր, տեղեկացնում է Deutsche Welle-ն։

Մայիսի 10-ին Ուհանում կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբի 5 նոր դեպք է գրանցվել։

Մայիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի ակտիվ ձևի 1 դեպք և առանց ախտանիշերի 15 դեպք է գրանցվել մայրցամաքային Չինաստանում։ Երկրում կորոնավիրուսի հետ կապված մահվան դեպք չի գրանցվել։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---