Գերմանիան €750 մլն կուղղի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հայտնաբերմանը

Գերմանիան €750 մլն կուղղի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հայտնաբերմանը

PanARMENIAN.Net - Գերմանիան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար կծախսի €750 մլն ($812 մլն), այն պատրաստ կլինի 2021-ից ոչ շուտ, հայտնել է երկրի կրթության և հետազոտությունների նախարար Անյա Կարլիչեկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ արդյունավետ պատվաստանյութի ստեղծումը բնականոն կյանքին վերադառնալու բանալին է և Գերմանիան սատարում է պատվաստանյութի ստեղծմանն ուղղված՝ ազգային և միջազգային ջանքերին։

Նախարարը նշել է, որ կարևոր է հրաշքի չսպասել ու պատրաստ լինել հնարավոր անհաջողության։ Կարլիչեկի խոսքով՝ պատվաստանյութը կարող է նախատեսված լինել միայն ծանր հիվանդների համար կամ, օրինակ, նախատեսված լինել երկարատև օգտագործման։

Մայիսի 12-ի դրությամբ ամբողջ աշխարհում վարակված է 4․1 մլն մարդ։ Միայն ԱՄՆ-ում վարակակիրների թիվն անցնում է 1․3 մլն-ը։ Գերմանիան վարակվածների թվով 7-րդն է աշխարհում, այնտեղ կորոնավիրուս հաստատվել է 172,000-ից ավելի պացիենտի մոտ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---