ԱՄՆ դեսպանատունը՝ Freedom House-ի զեկույցում ՀՀ մասին․ Նման ցուցանիշ դեռ ոչ մի երկիր չէր գրանցել![]() 12 մայիսի 2020 - 12:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների զեկույցում Հայաստանի ցուցանիշի մասին՝ արձանագրելով, որ այդպիսի ցուցանիշ զեկույցի պատմության ընթացքում դեռևս ոչ մի երկիր չէր գրանցել։ Հայտարարությունը հրապարակվել է դեսպանության ֆեյսբուքյան էջում։ «Ըստ Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների զեկույցի՝ Հայաստանը գրանցել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը։ USAID Armenia-ի հետ մեկտեղ մենք պատրաստ ենք աջակցել այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ճանապարհով առաջ տանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: Հայաստանը գտնվում է կիսակոնսոլիդար ավտորիտար երկրների շարքում՝ համաձայն Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Nations in Transit-2020 (Անցումային երկրներ-2020) զեկույցի։ Միևնույն ժամանակ, ըստ զեկույցի՝ ՀՀ-ում նկատվում է վերջին երկու տարում ժողովրդավարության ցուցանիշի ամենամեծ բարելավումը, որը կապված է ժողովրդավար ընտրությունների և կոռուպցիայի դեմ պայքարի հետ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |