Qatar Airways-ը 100,000 անվճար ավիատոմս կբաժանի աշխարհի բոլոր երկրների բուժաշխատողներին![]() 12 մայիսի 2020 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Qatar Airways ավիաընկերությունը կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին 100,000 անվճար ավիատոմս կբաժանի՝ ի նշան երախտագիտության։ Խոսքն էկոնոմ դասի ավիատոմսերի մասին է, որոնք կբաշխվեն մայիսի 12-18-ը։ Qatar Airways-ի առաջարկից կարող են օգտվել աշխարհի բոլոր երկրների բուժաշխատողները։ Գրանցման համար բուժաշխատողները պետք է լրացնեն համապատասխան ձևաթուղթը՝ ThankYouHeroes էջում՝ Qatar Airways-ի կայքից։ Առաջարկվում է 2 անվճար տոմս՝ բուժաշխատողի և մեկ ուղեկցողի համար՝ ավիաընկերության թռիչքների ցանկացած ուղղությամբ։ Թռիչքները կարող են կայանալ մինչև 2020-ի դեկտեմբերի 10-ը։ Տոմսերի բաշխումն արդար իրականացնելու համար յուրաքանչյուր երկիր կստանա կոնկրետ քվոտա՝ ամեն օրվա համար՝ կախված բնակչության թվից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |