ՌԴ-ում բռնաբարության մասին հայտնած կանանց մեղադրել են ինքնամեկուսացումը խախտելու մեջ12 մայիսի 2020 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում բռնաբարության մասին հայտնած 2 կանանց վերաբերյալ ինքնամեկուսացումը խախտելու վերաբերյալ արձանագրություն է կազմվել, գրում է «Նովայա գազետան»` «Տայգա․ինֆո»-ին հղումով։ Ապրիլի 22-ին տղամարդը փողոցում գողացել է կանանց բջջայիններն ու ոսկե զարդերը, որից հետո բռնաբարել է նրանց և թաքնվել։ Աղջիկները պատմել են կատարվածի մասին ոստիկանական պարեկախմբին։ Բռնաբարության կասկածանքով ձերբակալել են նախկինում դատապարտված 1964թ․ ծնված տեղաբնակի։ Նրա վերաբերյալ ևս ինքնամեկուսացումը խախտելու մասին արձանագրություն է կազմվել։ Ոստիկանությունում նշել են, որ ոչ ենթադրյալ հանցագործը, ոչ էլ ենթադրյալ զոհերը չպետք է լինեին փողոցում՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Կրասնոյարսկում հայտարարված սահմանափակումների պատճառով։ Կրասնոյարսկի երկրամասում ինքնամեկուսացման ռեժիմը երկարացվել է մինչև մայիսի 31-ը։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |