«Արսենալը» մտադիր է վաճառել Մխիթարյանին![]() 12 մայիսի 2020 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալը» նախկինի պես ցանկանում է վաճառել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, սակայն «Ռոման» չի ցանկանում 15 մլն ֆունտ ստեռլինգ (17 մլն եվրո) վճարել, գրում է The Sun-ը։ Անգլիական «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմայի» կազմում։ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ցանկանում է, որ գործարքը ժամանակավոր չլինի։ Սակայն, ըստ CalcioMercato.com-ի՝ Ֆոնսեկայի ղեկավարները Հռոմում չեն ցանկանում այդքան գումար վճարել։ Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ֆուտբոլային ակումբների մեծ մասը ֆինանսական անորոշության մեջ է հայտնվել, և «Ռոման» այստեղ բացառություն չէ։ Ավելի վաղ Մխիթարյանն ասել էր, որ իր ժամանակը Լոնդոնում ավարտվել է, նա կցանկանար Հռոմում մնալ։ Ավելի վաղ Ռոմայի մարզիչը ևս հայտարարել էր, որ ցանկանում է Մխիթրայանին տեսնել իր թիմում։ Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 17 հանդիպում է անցկացրել «Ռոմայի» կազմում՝ բոլոր մրցաշարերում դառնալով 6 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |