Թունյանի կորոնավիրուսի թեստը բացասական է12 մայիսի 2020 - 16:44 AMT PanARMENIAN.Net - ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլից» պատգամավոր Բաբկեն Թունյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ինքը պատգամավորը։ Մայիսի 11-ին ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվել էր, որ նա ջերմություն ունի՝ 37 աստիճան։ «Ըստ երևույթին, նախորդ օրը մրսել էի։ Այլ սիմպտոմներ չունեի, բայց ապահովության համար գիշերը կորոնավիրուսի թեստ հանձնեցի։ PCR թեստի պատասխանը քիչ առաջ ստացա, բացասական է։ Քանի որ ջերմությանս և կորոնավիրուսի թեստ հանձնելու մասին լուրը լայնորեն տարածվել էր, հուսով եմ՝ այս լուրն էլ կտարածվի, որ հետս ուղղակիորեն և անուղղակիորեն շփված մարդիկ հանգիստ լինեն»,- ասվում է գրառման մեջ։ Մայիսի 6-ին ԱԺ նախագահը հայտարարել էր, որ խորհրդարանում վարակակիր կա։ Ավելի վաղ Միրզոյանը հայտնել էր նաև, որ այսուհետ Ազգային ժողովի պատգամավորները նիստերի դահլիճ մտնելիս պետք է դիմակ և ձեռնոց կրեն։ Հայաստանում մայիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3538-ի։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 47 է, այլ պատճառով մահացածներինը՝ 19։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 1430 պացիենտ։ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է` ՌԴ զորքերը մնան Թուրքիայի և Իրանի սահմանին Ըստ նրա՝ երկրի ներսում ասում են՝ ԵՄ ենք գնում, մյուս կողմից Պուտինին խնդրում են, որ ռուսները մնան Թուրքիայի ու Իրանի հետ սահմանին Բորգն Ադրբեջանում կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել բանակցությունները Նա նաև ողջունել է սահմանազատման գործընթացի մեկնարկը Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի Ալիևի անվտանգության ծառայության պետի ընտանիքը միլիոնավոր դոլարների անշարժ գույք ունի Լոնդոնում և Դուբայում Էյուբովն ավելի քան 20 տարի Ալիևի անվտանգության ծառայության պետն է, մինչ այդ էլ այդ պաշտոնը զբաղեցրել է նրա հոր օրոք |