Վրաստանում զբոսաշրջիկների համար «կանաչ գոտիներ» կառանձնացվեն12 մայիսի 2020 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Վրաստան ժամանող զբոսաշրջիկները կհանգստանան իրենց համար առանձնացված «կանաչ գոտիներում», որտեղ վարակվելուց լիակատար ապահովված կլինեն թե հանգստացողները, թե տեղացիները։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Աջարիայի հյուրանոցային և տուրիստական բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել են իր կառավարության առաջիկա պլանները՝ կապված տուրիստական սեզոնի բացման հետ։ Նրա խոսքով՝ Զբոսաշրջության համաշխահային կազմակերպությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ միասին առաջիկայում կներկայացնեն հստակ կանոններ՝ տուրիստական ոլորտը բացելու և ճանապարհորդությունների մասին։ «Կան մի քանի կրիտիկական կետեր։ Իհարկե, դա սահմանն է և սահմանի վրա վերահսկողությունը՝ ինչպես ցամաքային, այնպես էլ օդային։ Այնուհետև՝ տրանսպորտը, ապա՝ հյուրանոցները։ Կարևոր են համարվում բոլոր այս փուլերը, որտեղ կոնորավիրուսի դեմ պայքարի անվտանգության միջոցառումները և կանոնները պետք է համապատասխանեն»,- հայտարարել է Գախարիան, փոխանցում է Sputnik Georgia-ն։ Վրաստանի իշխանությունները որոշել են արդեն հունիսի 15-ից սկսել ներգնա տուրիստական սեզոնը, իսկ հուլիսի մեկից բացել սահմանն օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ այժմ կարևոր է, որ մարդիկ հարմարվեն վիրուսին, որպեսզի կանգ չառնի տնտեսությունը, իսկ երկիրը զարգանալու հնարավորություն ունենա։ «Ակնհայտ է, որ հեշտ չի լինի հարմարվել սոցիալական հեռավորությանը, դիմակներին, հեռավար աշխատանքին, սակայն պետք է։ Սա միակ հնարավորությունն է Վրաստանի համար՝ դառնալու առաջին երկրներից մեկը, որը սկսել է փուլ առ փուլ և զգուշորեն բացել տուրիզմի ոլորտը»,- ասել է նա՝ հավելելով, որ Վրաստանը պետք է դիրքավորվի նաև որպես վիրուսի տեսանկյունից ապահով երկիր։ Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Վրաստանում մայիսի 12-ի դրությամբ 639 է, որից 349 պացիենտն առողջացել են։ Վիրուսից մահացել է 11 հոգի։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |