Պուտինի խոսնակը կորոնավիրուսով է վարակվել![]() 12 մայիսի 2020 - 17:08 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կորոնավիրուսով է վարակվել։ Կրեմլից տեղեկացրել են, որ նա հիվանդանոցում է, գրում է ՌԻԱ Նովոստին։ Պեսկովը ՌԴ առաջին պաշտոնյան չէ, որը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ հիվանդությունից է բուժվում նաև երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Կորոնավիրուսով են վարակվել նաև շինարարության նախարարության ղեկավար Վլադիմիր Յակուշևը և մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 232,243-ի, հայտնել է հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։ Պաշտոնապես հաստատված դեպքերի քանակով ՌԴ-ն առաջ է անցել Իսպանիայից և 2-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում ԱՄՆ-ից հետո։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |