ՃՈ-ն ծածուկ ծառայություն կիրականացնի՝ առանց տարբերանշանի մեքենաներով![]() 12 մայիսի 2020 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, հայտնում են Ոստիկանությունից։ Ծածուկ ծառայությունը կարգավորվում է Կառավարության համապատասխան որոշմամբ և ենթադրում է ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմեքենաներով։ Մեքենաներով ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանները խախտում կատարած վարորդից, ըստ օրենքի՝ բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը։ Ոստիկանությունից հայտնել են, որ մեքենաները կահավորված են տեխնիկական բոլոր միջոցներով` ցանկացած տիպի խախտում հայտնաբերելու և արձանագրելու համար։
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |