«Իմքայլական» պատգամավորի ֆեյսբուքյան էջը կոտրել են

«Իմքայլական» պատգամավորի ֆեյսբուքյան էջը կոտրել են

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի ֆեյսբուքյան էջը հարձակման է ենթարկվել։ Այդ մասին տեղեկացրել է ինքը պատգամավորը՝ նշելով, որ դա անպատիժ չի մնա։

«Մայիսի 12-ին հարձակման է ենթարկվել ֆեյսբուքյան էջս։ Հանցագործներին հասանելի է դարձել նամակագրությունս, տեղադրվել են հղումներ։

Սա քաղաքական անբարոյականության և ստորության դրսևորում է, որն անպատիժ չի մնալու»,- ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---