Փաշինյան․ Պահպանեք հակահամաճարակային կանոնները![]() 13 մայիսի 2020 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում պետք է պահվեն հակահամաճարակային միջոցառումները, հակառակ դեպքում Կառավարությունը ստիպված կլինի կրկին սահմանափակումների գնալ, ինչը խիստ անցանկալի է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կորոնավիրուսի ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով։ Նա նշել է, որ այդ ճգնաժամը հանրային ուշադրությունից դուրս է մնում, ինչի հետևանքով երկիրը խնդրի առաջ է կանգնում։ Ըստ Փաշինյանի՝ դեպքերի հարյուրավոր ավելացումը նշանակում է, որ հակահամաճարակային պայմանները ՀՀ-ում համատարած կերպով չեն պահպանվում: Փաշինյանը հիշեցրել է կորոնավիրուսի դեմ պայքարի ապակենտրոն մարտավարությանն անցնելու մասին, ինչը նշանակում է, որ քաղաքացիներից յուրաքանչյուրը պետք է որոշակի կանոններ պահպանելու պատասխանատվություն ստանձնի։ Վարչապետի խոսքով՝ փողոցում տեսնում է իրար շատ կիպ կանգնած մարդկանց, ինչը լուրջ խնդիր է ու կարող է ճգնաժամի հանգեցնել։ Փաշինյանը նշել է, որ յուրաքանչյուրն ունի հնարավարություն՝ չվարակվելու և ուրիշներին չվարակելու՝ պահպանելով սոցիալական հեռավորություն, չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչելով և միայն մաքուր սպասքից օգտվելով։ «Քանի որ կորոնավիրուսը մեկ տարի մեր կողքին է եղել, պետք է սովորենք ապրել զուգահեռ։ Դա չի նշանակում առանց կաշկանդվածության վարակվել, վարակել ուրիշներին և ճգնաժամ ստեղծել։ Եթե այս տեմպով գնանք, նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների, որոնց նպատակը լինելու է այն, որ հանկարծ չունենանք իրավիճակ, որ բուժօգնության կարիք ունեցող որևէ քաղաքացի մնա առանց դրա»,- ասել է վարչապետը՝ հորդորելով խիստ հետևել անվտանգության կանոններին։ Փաշինյանը հայտնել է նաև, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքնեի մեղմման ծրագրերի համար ծախսվել է 73 մլրդ դրամ, աջակցություն է ստացել 1․1 մլն քաղաքացի։ Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3718-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 180-ով: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 48 է, առողջացել է 1500 պացիենտ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |