Վրաստանում անկումից հետո կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել![]() 13 մայիսի 2020 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 13-ի դրությամբ Վրաստանում անկումից հետո կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել, մինչդեռ նախօրեին միայն 1 նոր վարակակիր էր հայտնաբերվել։ Ըստ StopCov-ի տվյալների՝ կորոնավիրուսով վարակի դեպքերը Վրաստանում հասել են 647-ի, գրում է Sputnik Georgia-ն։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 372 մարդ, 11 հիվանդ մահացել է։ Կարանտինում 4373 անձ կա, փաստացի բուժվում է 386 մարդ։ Վրաստանի 3 քաղաքացի բուժվում է արտերկրից ժամանելուց հետո։ Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին։ Արդեն մարտի վերջում երկրի իշխանությունները արտակարգ դրություն հայտարարեցին, որը հետագայում երկարացվեց մինչև մայիսի 22-ը։ Երկրում գործում են սահմանափակումներ, 21:00-06:00-ն՝ պարետային ժամ է։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |