Բելգիական Լյոժի և Երևանի միջև բեռնափոխադրումները մեկնարկել են

Բելգիական Լյոժի և Երևանի միջև բեռնափոխադրումները մեկնարկել են

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին մեկնարկել են Լյոժ (Բելգիա)և Երևանքաղաքների միջև կանոնավոր բեռնափոխադրումներ: Դրանք կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Coyne Airways ընկերության միջև պայմանավորվածության համաձայն։

Բեռնափոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի: Չվերթերը կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչև 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ:

Տևական դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բեռնային համալիրում կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումները կվերսկսվեն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---