Մարուքյան․ Երբ այցելում էի Միքայելյանին, ինձ դատապարտող ազատամարտիկները Մանվել Գրիգորյանի հետ էին13 մայիսի 2020 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանի ամբիոնն օգտագործվել է՝ շահարկելու համար անձնական հարցեր և սրբություններ, և դրանով փորձ է արվում քողարկել այն, ինչ տեղի է ունեցել, հայտարարել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ այս հարցն իշխանությունը փորձում է խառնել քաղաքական պրոցեսներին։ Մայիսի 8-ին Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթից հետո նրան հորդորել է չօգտագործել այնպիսի բառեր, որոնք ԱԺ-ում կարող են լարվածություն ստեղծել։ Մարուքյանի ու Թունյանի կարճ բանավեճին խառնվել է Միքայելյանը: Նա սպառնացել է Մարուքյանի «վիզը կտրել», Մարուքյանն էլ նրան հորդորել է «շմայսություն» չանել։ Դրանից հետո Միքայելյանն ու Մարուքյանը ծեծկռտուքի են բռնվել՝ հարվածել միմյանց: «Ի սկզբանե ուզում եմ ասել, որ որևէ մեկի սրբությանը ոչինչ չի ասվել: Եթե նման կերպ է դիտարկվել, ես ներողություն եմ խնդրում: Կապ չունի՝ մոր հետ է կապված, թե հոր: Բա պարոն վարչապետ, դատապարտեցիք մեջքից խփողներին, ոչ, ո՞ւր է վարչապետը: Շարունակում է չանել և այս ամեն ինչը սրվում է: Մտովի հետ եմ գնում 2008-2009 թվական, երբ այցելում էի Սասուն Միքայելյանին, ինձ դատապարտող ազատամարտիկները Մանվել Գրիգորյանի հետ էին: Հիմա իրենք մեղադրում են ինձ»,- ասել է Մարուքյանը: Մարուքյանը հայտնել է, որ ինքը սպասում է իր հանդեպ բռնության կիրառման քաղաքական հետևանքների։ Միջադեպից հետո երկու խմբակցության միջև հեռակա բանավեճերն ու միմյանց մեղադրող հայտարարությունները շարունակվել էին։ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը «քսմտելի սադրանք» և «հեղափոխությունից հետո ամենամեծ պարտություն» էր որակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |