Պատգամավորը՝ Լանսարոտեի կոնվենցիայի մասին․ Երեխաները կսովորեն օգնության դիմել, ճանաչել վտանգը![]() 13 մայիսի 2020 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Լանսարոտեի կոնվենցիայի՝ սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաներին պաշտպանելու կամ մանկապղծության դեմ դրույթներից մեկը վերաբերում է կրթությանը, այն խրախուսում է երկրներին իրենց ազգային կրթական ծրագրերում ունենալ միջոցներ՝ երեխաների սեռական անձեռնմխելիության նկատմամբ հնարավոր վտանգներից և ռիսկերից առաջին ազդանշանները ճանաչելու, ինքնապաշտպանվելու ունակություններ տալու համար, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։ «Սա չի նշանակում, որ տարրական և միջնակարգ դպրոցում երեխաները պետք է սովորեն՝ ինչ է առհասարակ սեռական անձեռնմխելիությունը: Սրանք դժվար բառեր են և դժվարամարս են որոշ չափահասների համար, ուր մնաց` փոքրերի: Այստեղ խնդիրը երեխայի տարիքին հարմարեցված, նրա կարիքներին, ունակություններին, հետաքրքրություններին համապատասխան ունակությունների տրամադրումն է, թե հնարավոր վտանգի դեպքում ինչպես ճանաչել այդ ազդանշանները և ինչպես անկաշկանդ օգնություն խնդրել մեծահասկաներից, որ իրենց սեռական անձեռնմխեիլությունը անվտանգ լինի»,- ասել է նա, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Կարապետյանը նշել է, թե երեխաները պետք է իրենց տարիքին համապատասխան գիտելիքներ ստանան, որպեսզի 17-18 տարեկանում, երբ ամենախոցելի շրջանում են, պաշտպանված լինեն։ «Ոչ ոք չի պատրաստվում Քրեական օրենսգիրքը դասավանդել երեխաներին կամ նկարագրել մանրամասն նրանց սեռական անձեռնմխելիության նկատմամբ հնարավոր հանցագործությունները, այսկերպ մտածելը բանական չէ: Կոնվեցիան նշում է, որ այս տեղեկատվությունը երեխաներին տրամադրելը նախևառաջ ծնողների պարտականությունն է, բայց ինչ-ինչ պատճառներով գուցե ծնողը երեխայի դաստիարակությանը ժամանակ չի հատկացնում»,- ասել է պատգամավորը։ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 25-ին: ՀՀ-ն կոնվենցիան ստորագրել էր 2010-ին սեպտեմբերի 29-ին, բայց չէր վավերացրել: 2020-ին այդ փաստաթուղթը վավերացնելով՝ ՀՀ-ն պարտավորվում է ձեռնարկել օրենսդրական ու այլ փոփոխություններ՝ կյանքի տարբեր ոլորտներում երեխաների հետ շփում ունեցող անձանց հնարավոր ոտնձգություններից երեխաների պաշտպանությունն ու իրավունքների մասին իրազեկումն ապահովելու համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |