Սիմոնյանը՝ Մարուքյանին․ Ամեն ինչ անում եք, որ ձեզ խփեն![]() 13 մայիսի 2020 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրկին վիճաբանել են, այս անգամ՝ ԱԺ միջանցքում: Դիմելով Մարուքյանին՝ Սիմոնյանն ասել է․ «Դուք էս մի տարի է՝ ուզում եք, որ ձեզ խփեն, ամեն ինչ անում եք, որ խփեն: Եկել եք, ասել եք՝ էս օրենքը լավը չէ, եկել, հարվածե՞լ են»: Մարուքյանը կրկին մեղադրել է իշխանական պատգամավորներին իրեն թիկունքից հարվածելու մեջ, պահանջել ներողություն խնդրել, տեղեկացնում է Shantnews.am-ը: Սիմոնյանը հակադարձել է, որ ոչ ոք իրեն թիկունքից չի հարվածել։ «Ես արդեն էնքան մարդուց եմ ներողություն խնդրել, բայց պարոն Մարուքյանն ամեն ինչ արել է էս ընթացքում, որ իրեն հարվածեն, որ ինքը կարևորվի, ինքը դա արել է ԲՀԿ-ի հետ, «Իմ քայլի» հետ կապված: Իր նպատակը դա է եղել»,- ասել է Սիմոնյանը։ ԱԺ փոխխոսնակը նաև կոչ է արել ԼՀԿ խմբակցությանը վերադառնալ աշխատանքի։ Մայիսի 8-ին ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթից հետո նրան հորդորել է չօգտագործել այնպիսի բառեր, որոնք ԱԺ-ում կարող են լարվածություն ստեղծել։ Մարուքյանի ու Թունյանի կարճ բանավեճին խառնվել է Միքայելյանը: Նա սպառնացել է Մարուքյանի «վիզը կտրել», Մարուքյանն էլ նրան հորդորել է «շմայսություն» չանել։ Դրանից հետո Միքայելյանն ու Մարուքյանը ծեծկռտուքի են բռնվել՝ հարվածել միմյանց: Միջադեպից հետո երկու խմբակցության միջև հեռակա բանավեճերն ու միմյանց մեղադրող հայտարարությունները շարունակվել էին։ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը «քսմտելի սադրանք» և «հեղափոխությունից հետո ամենամեծ պարտություն» էր որակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |