Մարուքյան․ ԱԺ-ի միջադեպի առթիվ հրավիրվել եմ ՀՔԾ, դատաբժշկական փորձաքննություն կարվի![]() 13 մայիսի 2020 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցութան ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ մայիսի 13-ին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ բացատրություն տալու։ Նա նաև տեղեկացվել է, որ մայիսի 8-ին խորհրդարանում միջադեպի դեպքով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։ Մայիսի 8-ին Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթից հետո նրան հորդորել է չօգտագործել այնպիսի բառեր, որոնք ԱԺ-ում կարող են լարվածություն ստեղծել։ Մարուքյանի ու Թունյանի կարճ բանավեճին խառնվել է Միքայելյանը: Նա սպառնացել է Մարուքյանի «վիզը կտրել», Մարուքյանն էլ նրան հորդորել է «շմայսություն» չանել։ Դրանից հետո Միքայելյանն ու Մարուքյանը ծեծկռտուքի են բռնվել՝ հարվածել միմյանց: Մարուքյանը միջադեպից հետո նշել էր, որ ինքը քաղաքական գնահատականի է սպասում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կատարված սադրանք էր որակել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |