ՎԶԵԲ-ը 2020-ին Հայաստանի ՀՆԱ-ի 3.5% անկում է կանխատեսում![]() 13 մայիսի 2020 - 18:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսությունը 2020-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով կկրճատվի 3.5%-ով։ Այդ մասին ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գարնան կանխատեսման մեջ։ Զեկույցում ասվում է, որ 2019-ին ՀՀ տնտեսական աճը ավելացել էր 7․6 տոկոսով, ինչը պայմանավորված է տնային տնտեսությունների սպառման զգալի աճով և ամրապնդվել է արտահանման ավելի զգալի աճով: «Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ գլոբալ անորոշությունն ու պահանջարկի նվազումը, հումքային ապրանքների գների տատանումներով զուգորդված, անմիջական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա արտահանման հաշվին, որտեղ գերակշռում են պղինձը և լեռնահանքային արդյունաբերության մյուս պորդուկտները։ Հնարավոր է նաև անուղղակի ազդեցություն ՌԴ հետ տնտեսական կապերի միջոցով՝ ներառյալ դրամական փոխանցումների հնարավոր անկումը», - ասվում է զեկույցում։ Նշվում է նաև, որ սոցիալական զսպման միջոցներն ու շարժի սահմանափակումը կվնասեն ՀՀ զբոսաշրջությանը, որը մեծապես կախված է արտերկրի հայերի այցերից։ Ըստ վերլուծաբանների՝ 2021-ին տնտեսական աճը երկրում կվերականգնվի և կկազմի 5.5%։ Վրաստանի և Ադրբեջանի համար անկման կանխատեսումը 5.5% և 3% է համապատասխանաբար, իսկ 2021-ի աճը՝ 5.5% և 3% համապատասխանաբար։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |