Նախկին վարչապետերի երաշխավորագրերը չօգնեցին. Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունը մերժվել է![]() 13 մայիսի 2020 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը, փոխանցում է Aysor.am-ը։ Ավելի վաղ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար որպես անձնական երաշխավոր դատարան էին ներկայացել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել մայիսի 8-ին։ Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 19-ին՝ ժամը 13։00-ին։ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելու և կաշառք ստանալու մեջ։ Նրա պաշտպանները բազմիցս դիմել են դատարանին՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, բայց ապարդյուն։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |