Թովմասյանն ընդդեմ Փաշինյանի դատական նիստը հետաձգվել է![]() 13 մայիսի 2020 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական նիստը հետաձգվել է մինչև հունիսի 19-ը, փոխացում է Sputnik Armenia-ն։ Փաշինյանը դատարան չի ներկայացրել, նրա շահերը դատարանում ներկայացրել է փաստաբանը` Գևորգ Գյոզալյանը: Դատարան չեն եկել նաև Թովմասյանն ու նրա փաստաբանը․ նրանք փոխարենը գրավոր միջնորդություն են ներկայացրել նիստը հետաձգելու վերաբերյալ՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը: «Բոլորիս համար փաստ է, որ ՀՀ-ում հայտարարված է արտակարգ դրություն, և այդ առիթով խրախուսվում է մնալ տանը` չվարակվելու ու այլ անձանց չվարակելու համար»,- միջնորդությունը ներկայացնելով` ասել է դատավոր Գայանե Խաչատրյանը: Փաշինյանի փաստաբանը, սակայն, հայտարարել է, որ միջնորդություն չի ստացել ոչ փոստային առաքմամբ, ոչ էլ էլեկտրոնային փոստով, ինչը, իր բնորոշմամբ, օրենքի կոպիտ խախտում է: «Ես միանշանակ առարկում եմ ու խնդրում եմ հայցվոր կողմին զգուշացնել իրենց իրավունքներից բարեխիղճ օգտվելու մասին: Հակառակ պարագայում դուրս է գալիս, որ մարդիկ միջնորդություն են ներկայացրել դատարան, օրենքը կոպիտ խախտել են, և գործի քննությունը հետաձգվում է»,- ասել է Գյոզալյանը: ՍԴ նախագահը դատարանից պահանջում է ՀՀ վարչապետին պարտավորեցնել ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ու հերքել զրպարտող տեղեկությունները: Թովմասյանը դատարան էր դիմել այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարել էր, թե ինքը առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին: Թովմասյանն առաջարկել էր վարչապետի խոսքերն ապացուցող փաստեր ներկայացնել՝ նշելով, որ հակառակ դեպքում կդիմի դատարան: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր գրիչի լուսանկար և ասել, որ այն իրեն էր նվիրել Թովմասյանը։ Փաշինյանը նաև գրել էր, թե Թովմասյանն այդ օրն իրեն դիմել է «պարոն վարչապետ ջան» և «պարոն Փաշինյան ջան» դիմելաձևերով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |