Արցախի ԱԺ նախագահի թեկնածուի անունը հայտնի է![]() 13 մայիսի 2020 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվելիք թեկնածուներից փակ գաղտնի քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ է ստացել Արթուր Թովմասյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։ Շուշիում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրված արտահերթ նիստ է անցկացվել։ «Նիստում որոշում է կայացվել նաև ձևավորվելիք խորհրդարանում մեր քաղաքական դաշինքի խմբակցության ղեկավար ընտրել Արթուր Հարությունյանին, քարտուղար՝ Էլեոնորա Ավանեսյանին»,- ասվում է գրառման մեջ: Նշված է նաև, որ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից Կարեն Դանիելյանը կնշանակվի նախագահի աշխատակազմի ղեկավար, Լուսինե Ղարախանյանը՝ կրթության, գիտության և սպորտի հարցերով նախարար, իսկ Արամ Սարգսյանը՝ քաղաքաշինության նախարար։ Արայիկ Հարությունյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ձայների մոտ 87%-ով ընտրվել է Արցախի նախագահ։ Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է մայիսի 21-ին Շուշիում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |