Մարտունիում Covid-19-ով վարակված ընտանիքի տան պատերին գրություններ են թողել, շրջել դարպասը14 մայիսի 2020 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի Մարտունի համայնքում անհայտ անձինք «հարձակվել են» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա, շրջել դարպասի մի հատվածը, պատերին գրել՝ «վարակակիրներ», «կորոնավիրուս», «վիրուսոտներ» և այլ բառեր, տեղեկացնում է Panorama.am-ը։ Վարակակիր քաղաքացիների հարևաններն ասել են, թե առավոտյան նկատել են գրվածը, զանգել ոստիկանություն, իսկ իրենք շտապել են ջնջել գրված բառերը։ «Էդ մարդիկ 14 օրից գալու են, ասենք էս ի՞նչ անելու բան էր․․․ էդ ո՞վ է ապահովագրված, որ չի վարակվելու, կամ էս մարդիկ ուզո՞ւմ էին վարակվել»,- ասել են հարևանները։ Թե ով կարող է այս ամենի հեղինակը լինել, հարևանները դժվարացել են նշել։ Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանն ասել է, որ տան վրա հարձակում չի եղել, ուղղակի պատերի վրա ինչ-որ մարդիկ մի քանի ոչ պարկեշտ գրառում են արել, բայց տանը որևէ վնաս չի հասցվել։ «Մարզի ոստիկանապետն ու իմ տեղակալը վաղ առավոտյան եղել են դեպքի վայրում, գրածները մաքրել ենք տվել, հիմա էլ ճշտում ենք՝ ում տանը տեսախցիկներ կան, որ կարող է նկարած լինեն, որ տեսագրությունները նայենք ու մեղավորներին գտնենք։ Ասում եմ՝ տանը վնաս չի հասցվել, ուղղակի մարդիկ «լակոտություն» են արել»։ Համայնքապետը շեշտել է, որ դատապարտում է այդ արարքը, և վստահեցրել, որ մեղավորները հայտնաբերվելու և պատժվելու են։ Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակի 211 հաստատված դեպք կա։ Մարզում 3 մահ է գրանցվել, ապաքինվել է 46 մարդ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |