«Ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքը վերաձևավորվում է տեղեկատվական շտեմարանի14 մայիսի 2020 - 12:17 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքը վերաձևավորվում է որպես ոչ նյութական մշակութային ժառանգության տեղեկատվական շտեմարան։ Այն համալրվում է նոր դաշտերով և տեղեկատվությամբ՝ ներկայացնելով նոր թեմաներ, ցանկեր, հաշվետվություններ, տվյալներ, թարմացնելով և ամբողջացներով ֆիլմերի, տեսանյութերի և լուսանկարների դաշտերը, որպես տեղեկատվական շտեմարանն ամբողջացնող պատկերագրական և վավերագրական հավելված: Կայքը եռալեզու է, կազմված ոչ նյութական մշակութային ժառանգությունը ներկայացնող տարբեր դաշտերից (լեզու և բանահյուսություն, ժողովրդական պարարվեստ, երաժշտարվեստ, հավատալիքներ և պաշտամունք, տոներ ու փառատոններ և այլն)։ «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքը ստեղծվել է 2015 թ. և գործում է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, արժևորման, հասարակության մեջ դրա տեղի ու դերի կարևորման, ճանաչելիության մեծացման և հանրահռչակման նպատակով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից Դրա միջոցով համապարփակ տեղեկատվություն է տրվում ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արդի զարգացումների վերաբերյալ՝ այդ ժառանգության պահպանության, պաշտպանության ու փոխանցման, տարբեր համայնքների մշակութային ժառանգության, ոլորտի մասնագետների, ժառանգության կրողների վերաբերյալ, ինչպես նաև լուսաբանվում են ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի իրավական դաշտի զարգացումները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում իրականացվող գործընթացները, միջազգային համագործակցության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված տարրերի պահպանությանը վերաբերող ծրագրերն և միջոցառումները: «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի գործարկման կարևորությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի, «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1173-Ն «Ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման կարգը ու ոչ նյութական մշակութային արժեքի վկայագրի ձևը հաստատելու մասին» որոշման պահանջների կատարմամբ»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |