Իսրայելը կլինի 1-ին երկիրը, որտեղից Վրաստանը զբոսաշրջիկների կընդունի14 մայիսի 2020 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը կլինի առաջին երկիրը, որից զբոսաշրջիկներ կայցելեն Վրաստան։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան, գրում է «Վզգլյադը»։ Ըստ նրա՝ «անվտանգ կանաչ միջանցքի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել»։ Գախարիան հավելել է, որ Իսրայելից բացի, Վրաստանը բանակցում է նաև Չեխիայի, Ավստրիայի, Լեհաստանի, Մերձբալթյան և Վրաստանի հարևան երկրների հետ։ Վարչապետը հայտարարել է նաև, որ մայիսի 18-ից կբացվեն գեղեցկության սրահները, բայց պարետային ժամը, որը գործում է 21։00-6։00, դեռ կմնա։ Մայիսի 14-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք կա, փաստացի բուժվում է 257 մարդ, մահվան 12 դեպք է գրանցվել։ Արտակարգ դրությունը Վրաստանում գործում է մարտի 21-ից մինչև մինչև մայիսի 22-ը։ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 652 դեպք է գրանցվել, ապաքինվել է 383 մարդ, մահացել՝ 12։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |