ՃՈ ծածուկ ծառայությունը դրիֆտերն ու այլ կոպիտ խախտումները հայտնաբերելու համար է

ՃՈ ծածուկ ծառայությունը դրիֆտերն ու այլ կոպիտ խախտումները հայտնաբերելու համար է

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը պարզաբանում է տարածել ՃՈ կողմից իրականացվելիք ծածուկ ծառայության վերաբերյալ՝ նշելով, որ այն դրիֆտերն ու այլ կոպիտ խախտումները հայտնաբերելու համար է։

Ծառայությունն իրականացվելու է կոնկրետ վայրերում և կոնկրետ խախտումներ հայտնաբերելու համար, ինչը միտված է անվտանգ երթևեկության ապահովմանը:

Ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն՝ երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Այն ենթադրում է ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների մեքենաներով։

Ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանները խախտում կատարած վարորդից, ըստ օրենքի՝ բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել մեքենան։

«Նշված ծառայությունը ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ և միտումնավոր խախտող, այսպես ասած՝ դրիֆտեր իրականացնող, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս եկող, երթևեկության մյուս մասնակիցների հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, նրանց կյանքին ու առողջության համար վտանգավոր խախտումներ կատարող վարորդներին և այլ կոպիտ խախտումներ հայտնաբերելու համար է»,- ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---