Դավիթ Հարությունյան. ԵԽԽՎ-ում «Հայաստանից ադրբեջանցիների տեղահանման 60-ամյակի հետ կապված» հռչակագրի ընդունումը միանգամայն իրական է16 հունվարի 2009 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության հայտարարությունները «Հայաստանից ադրբեջանցիների տեղահանման 60-ամյակի հետ կապված» հռչակագրի ընդունման մասին միանգամայն իրական են: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով, փաստաթուղթը կարող է ներկայացվել որպես հայտարարություն, որի տակ ստորագրում են ԵԽԽՎ անդամ երկրների ներկայացուցիչները: «Որպեսզի հայտարարությունը դառնա ԵԽԽՎ փաստաթուղթ, անհրաժեշտ է հավաքել ավելի քան 300 ստորագրություն, իսկ դա այնքան էլ հեշտ գործ չէ: Բայց եթե հաշվի առնել այն, որ Թուրքիան 18 պատվիրակ ունի, ապա կարելի է ասել, որ Ադրբեջանի համար ստորագրահավաքը կարող է հեշտանալ»,- ասել է Հարությունյանը:Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակությունը Հայաստանից ադրբեջանցիների տեղահանման 60-ամյակի հետ կապված հռչակագիր է նախապատրաստել: «Տվյալ հռչակագիրը որպես Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի պաշտոնական փաստաթուղթ ընդունելու համար այն պետք է ստորագրեն ավելի քան 20 պատգամավորներ առնվազն 20 երկրներից»,- ասել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Հանիրա Փաշաեւան, հաղորդում է ադրբեջանական Trend News գործակալությունը: 1948-49թթ. արտասահմանյան հայերի զանգվածային հայրենադարձության հետ կապված, Հայաստանի ԽՍՀ կառավարությունը դիմեց Ադրբեջանի ԽՍՀ-ին` կազմակերպելու ադրբեջանցիների տեղափոխումը Ադրբեջան: Երեւանի նախաձեռնությունը օժանդակվեց Մոսկվայի կողմից: Երկու տարվա ընթացքում Հայաստանից մեկնած ադրբեջանցիների թիվը հասավ մոտ 100 հազարի: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել |