Վրացական Մառնեուլում կարանտինը կչեղարկվի14 մայիսի 2020 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ից Վրաստանի Մառնեուլի շրջանն այլևս չի լինի կարանտինային գոտի։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան։ Արդեն մայիսի 14-ից չեղարկվել է Ռուսթավի և Գարդաբանի քաղաքներ ելումուտի սահմանափակումը, գրում է Sputnik Georgia-ն։ «Այսօր ամբողջությամբ հանվում են Ռուսթավի և Գարդաբանի մուտքի ու ելքի սահմանափակումները։ Մառնեուլի շրջանը մայիսի 18-ից այլևս չի լինի կարանտինային գոտի և այդ շրջանի բնակիչները կկարողանան անարգել տեղաշարժվել, ինչպես երկրի մյուս քաղաքացիները»,- ասել է Գախարիան։ Վրաստանում մայիսի 18-ից չեղարկում են նաև 3 հոգուց ավելի չհավաքվելու արգելքը՝ ինչպես դրսում, այնպես էլ փակ տարածքներում։ Վարչապետը հայտարարել է նաև, որ մայիսի 18-ից կբացվեն գեղեցկության սրահները, բայց պարետային ժամը, որը գործում է 21։00-6։00-ն, դեռ կմնա։ Մայիսի 14-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք կա, փաստացի բուժվում է 257 մարդ, մահվան 12 դեպք է գրանցվել։ Արտակարգ դրությունը Վրաստանում գործում է մարտի 21-ից մինչև մինչև մայիսի 22-ը։ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 652 դեպք է գրանցվել, ապաքինվել է 383 մարդ, մահացել՝ 12։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |