Մինչև 100 աշխատող ունեցող ընկերությունները դրամաշնորհ կստանան

Մինչև 100 աշխատող ունեցող ընկերությունները դրամաշնորհ կստանան

PanARMENIAN.Net - Մինչև 100 աշխատող ունեցող ընկերությունները դրամաշնորհ կստանան կառավարությունից։ Կառավարությունն ընդունել են հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը ու աշխատավարձային ֆոնդը։

Նա հավելել է, որ այդպիսի ընկերությունները կառավարությունից կստանան յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ։

Հակաճգնաժամային միջոցառումներով բաշխվել է ավելի քան 76 միլիարդ դրամ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---