Աշոտ Ղուլյանը վայր է դրել պատգամավորական մանդատը

Աշոտ Ղուլյանը վայր է դրել պատգամավորական մանդատը

PanARMENIAN.Net - Արցախի ԱԺ գործող նախագահ Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա խորհրդական Անուշ Ղավալյանը։

«Նոր գումարման Ազգային ժողովում Արցախի ժողովրդավարական կուսակցության մանդատները կստանան ԱԺ պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը:

Կուսակցության ցուցակը գլխավորող ԱԺԿ ղեկավար, գործող ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելով ԿԸՀ: 7-րդ գումարման խորհրդարան չգալու իր որոշման մասին Ժողովրդավարական կուսակցության ղեկավարը բազմիցս նշել է նաև նախընտրական հանդիպումների ժամանակ»,- ասվում է գրառման մեջ։

Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվելիք թեկնածուներից փակ գաղտնի քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ է ստացել Արթուր Թովմասյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---