ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 250 հազարը![]() 14 մայիսի 2020 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 9974 նոր դեպք է գրանցվել՝ հասնելով 252,245-ի, տեղեկացնում է օպերատիվ շտաբը։ Մահվան 93 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը 2305 է։ Մոսկվայում վարակվածների թիվը հասել է 130,716-ի։ Մայրաքաղաքում է գրանցվում նոր դեպքերի մեծ մասը, մայիսի 14-ի դրությամբ 4712 վարակման դեպք է գրանցվել։ Մոսկվայում վարակից մահացել է 1290 մարդ, գրում է «Վեդոմոստին»։ Մոսկվայից հետո նոր դեպքերի առավելագույն քանակը գրանցվել է Մոսկվայի շրջանում՝ 918 հիվանդ, և Սանկտ Պետերբուրգում՝ 460 դեպք։ Կորոնավիրուսի բռնկումից ի վեր Ռուսաստանում 53,530 մարդ է ապաքինվել, բուժումը շարունակում է 196,410 մարդ։ Բժիշկների հսկողության տակ է 259,000 մարդ՝ կորոնավիրուսի առկայության կասկածանքով։ Ըստ ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, ՌԴ-ն աշխարհում երկրորդն է կորոնավիրուսով վարակի դեպքերի քանակով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |