Երևանում իրանցի 2 հետախուզվող երեխայի են գտել

Երևանում իրանցի 2 հետախուզվող երեխայի են գտել

PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանները պարզել են Իրանի Ինտերպոլի կողմից անհետ կորած համարվող և փնտրվող 13 և 5 տարեկան երեխաներն իրենց մոր հետ բնակվում են Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկում։

Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք ունեցել են Միգրացիոն ծառայության կողմից տրամադրված ապաստան հայցողի վկայականներ:

«Ապրիլի 7-ին ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյից ՀՀ ոստիկանությունը գրություն էր ստացվել, որ Իրանի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից, որպես անհայտ կորած, միջազգային հետախուզում է իրականացվում ԻԻՀ 13 և 5 տարեկան երկու քաղաքացիների նկատմամբ»,– ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---